ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կլրացվի 5000 գրքերով

Մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը կլրացվի 5000 գրքերով
19.07.2014 | 11:59

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է թվով 19 գրադարան, որից երեքը ցանցային են և ունեն 18 մասնաճյուղեր: Ըստ այդմ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այսօր գործում է 37 գրադարան: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ ներկայումս 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ամեն տարի բոլոր գրադարանները քաղաքապետարանի կողմից համալրվում են նոր՝ գեղարվեստական, մասնագիտական և այլ գրականությամբ՝ հայերեն և օտարալեզու: Այս տարի նույնպես մինչև սեպտեմբեր շուրջ 200 անուն ավելի քան 5000 գրքերով կլրացվի մայրաքաղաքի գրադարանային ֆոնդը:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ