«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուհանի. «Իրանի տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից»

Ռուհանի. «Իրանի տնտեսությունը դուրս է գալիս ռեցեսիայից»
14.10.2014 | 14:50

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը դուրս է գալիս հետընթաց աճից: «Տնտեսության անկումը մեծ խոչընդոտ էր կառավարության աշխատանքի սկզբում՝ անցյալ տարի»,- ասել է նա: Ռուհանին հավելել է, որ սղաճը բարձր էր 40 տոկոսից: «Իրանի տնտեսական աճը -6,8 տոկոս էր նախանցյալ տարի: Անցյալ տարի ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի»,- ասել է նա:
Ռուհանիի խոսքերով` Իրանի նավթային արդյունաբերությունը հետընթացից դուրս եկած առաջին ոլորտն է:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ