«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասանժը կասկածում է, որ իրեն հետևում են

Ասանժը կասկածում է, որ իրեն հետևում են
19.10.2014 | 14:40

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով մոտ երկու տարի թաքնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, կասկածում է, որ իրեն հետևում են: Ասանժի ներկայացուցիչների տվյալներով` «շատ հավանական է, որ նրա նկատմամբ աուդիոհսկողություն է իրականացվում»: Այս մասին ասվում է Ասանժի փաստաբանների հայտարարության մեջ, որը նրանք ուրբաթ օրը ներկայացրել են Շվեդիայի վերաքննիչ դատարան: Հայտարարության մեջ փաստաբանները պնդում են, որ Ասանժի՝ Էկվադորի դեսպանատանը գտնվելը համարվում է «ազատազրկում»:

Դիտվել է՝ 3245

Մեկնաբանություններ