«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԵՄ-ն «չի ուզում Պուտինին շատ սադրել»

ԵՄ-ն «չի ուզում Պուտինին շատ սադրել»
19.12.2014 | 10:33

ԵՄ ղեկավարները Բրյուսելում քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ենթադրվում է, որ նոր պատժամիջոցներ չեն սահմանվի։
«Մենք չենք ուզում Պուտինին շատ սադրել»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։
Գագաթնաժողովը կանդրադառնա նաև 315 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին, որի նպատակն է խթանել ԵՄ երկրների տնտեսական աճը։ Սա ԵՄ առաջին գագաթնաժողովն է, որը նախագահում է Եվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ