ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օմբուդսմենը՝ օմբուդսմենին

Օմբուդսմենը՝ օմբուդսմենին
03.02.2015 | 00:54

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի գործընկերոջը՝ Յուրի Հայրապետյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հիմնադիր խորհրդարանի» և Ղարաբաղի ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: «ԼՂՀ-ն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք»,- գրել է Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, Հայաստանի օմբուդսմենը իրավազոր չէ միջամտելու դեպքի քննությանը: Այդուհանդերձ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր գրությունում, որը տեղադրված է օմբուդսմենի պաշտոնական կայքէջում, պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել խնդրի լուծմանը: Յուրի Հայրապետյանը, սակայն, վկայակոչել է, որ որևէ դիմում չի ստացել՝ քննելու համար:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ