ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիայում հայկական գերեզմանատուն է վերադարձվել հայ համայնքին

Թուրքիայում հայկական գերեզմանատուն է վերադարձվել հայ համայնքին
03.02.2015 | 12:53

Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է տերերին: Թուրքական T24 կայքը տեղեկացրել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշել է Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամին վերադարձնել Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականությունը, որը պետականացվել էր 80 տարի առաջ: Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամը դեռևս 2011-ին էր դիմել հիմնադրամների գլխավոր խորհուրդ՝ հետ ստանալու գերեզմանատան սեփականության վկայականը: Գերեզմանատան տարածքը 42 հազար քմ է և նրա հողային արժեքը հասնում է 350 մլն դոլար:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ