ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կգործեն վճարային նոր տերմինալներ

Կգործեն վճարային նոր  տերմինալներ
10.03.2015 | 14:20

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ: Գործող վճարման ձևերին ավելացել են վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, կտեղադրվեն նաև այլ վարչական շրջաններում: «Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի պարզաբանման հետ կապված քաշքշուկները գրեթե կբացառվեն»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ-կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի» հետ համագործակցում են « S PAY » և « EASY PAY» ընկերությունները:

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ