ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է հայտնվել

Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է հայտնվել
31.03.2015 | 14:15

Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է հայտնվել, գրում է Коммерсант-ը, հղում տալով նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Քննիչները պարզել են, թե ով է «Ռուսլիկ» մականունը կրողը, որ զենք և ավտոմեքենա է տրամադրել հանցագործներին, յուրաքանչյուրին հինգ միլիոն ռուբլի վճարել: Վերջին մի քանի օրերին սա երրորդ իրադարձությունն է Բորիս Նեմցովի հետ կապված: Նախ մի քանի օր առաջ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հրաժարվեց մեկ րոպե լռությամբ հարգել սպանված քաղաքական գործչի հիշատակը՝ հայտարարելով, որ արդեն ցավակցական հեռագիր է ուղարկվել նրա մորը: Ռուս ընդդիմադիրները նշում էին, որ Պետդումայի պատգամավորները առանձնապես չընդդիմացան Սերգեյ Նարիշկինի որոշմանը: Վերջերս նաև «մաքրվեց» կամրջի այն հատվածը, որտեղ Բորիս Նեմցովը սպանվել էր՝ հավաքվեցին ծաղիկները, մոմերը և հիշատակի մյուս առարկաները:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ