«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արդեն սևագրում են

Արդեն սևագրում են
30.04.2015 | 13:31

Թեհրանը և միջազգային միջնորդների վեցյակը ապրիլի 30-ին կսկսեն աշխատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի սևագրության վրա՝ հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին: Միջազգային միջնորդների վեցյակը և Իրանը ապրիլի 2-ին համաձայնության են եկել, որ ուրանի հարստացման իրանական հզորության երկու երրորդը կդադարեցվի 10 տարում, իսկ Իրանը պարտավորվում է 25 տարվա կտրվածքով տրամադրել ուրանի հարստացման շուրջ բոլոր ծրագրերը` հասանելի դարձնելով միջազգային վերահսկողության համար: Համաձայնագրի տեքստը նախատեսվում է ավարտել հունիսի 30-ին:

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ