Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ճապոնիան 1,5 մլրդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային

Ճապոնիան 1,5 մլրդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային
07.06.2015 | 14:00

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՈՒկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ճապոնիայից ծանր պահին նման աջակցության ցուցաբերման համար:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ