Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հարավաֆրիկյան Հանրապետությունն Իրանին է վերադարձրել 13 տոննա ոսկի

Հարավաֆրիկյան Հանրապետությունն Իրանին է վերադարձրել 13 տոննա ոսկի
02.07.2015 | 13:54

Իրանին է վերադարձվել Հարավաֆրիկյան Հանրապետության բանկերում «սառեցված» 13 տոննա ոսկին՝ հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլա Սեյֆը։ «13 տոննա ոսկին, որը ձեռք էր բերվել 2 տարի առաջ Հարավաֆրիկյան Հանրապետությունում և այնուհետև պահվել պատժամիջոցների պատճառով, վերադարձվել է Իրանի գանձարան։ Վերադարձն իրանական կառավարության մի քանի ամիսների լարված աշխատանքի արդյունք է»,- նշել է Սեյֆը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը և ԿԲ-ն լուրջ քայլեր են ձեռնարկել, որ իրանական ոսկու ակտիվները վերջապես փոխանցվեն սեփականատերերին։ Նա հաջողությունը մասամբ պայմանավորել է Վիեննայում անցկացվող Իրանի և վեցնակի բանակցություններով, որոնք կապված են Թեհրանի միջուկային ծրագրի հետ։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ