ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱԺ նախագահը խորհրդարանում տեսնում է կոնսոլիդացիա

ԱԺ նախագահը խորհրդարանում տեսնում է կոնսոլիդացիա
05.09.2015 | 15:03

ԱԺ նախագահը վստահ է, որ եթե անգամ կես տարով Սահմանադրությունը ուսումնասիրելու դասընթացների գնա, փաստաթղթից քիչ բան կհասկանա՝ շատ լուրջ փաստաթուղթ է։ Այնուամենայնիվ, նա բացատրել է՝ ո՞րն է հին և նոր սահմանադրությունների տարբերությունը: «Այսօր պիտի պարզապես ժողովուրդը հասկանա՝ ինքը ուզում է միակենտրո՞ն ղեկավարություն, թե՞ կոլեգիալ ղեկավարություն: Այս սկզբունքին պիտի անդրադառնանք: Եթե ժողովուրդը կցանկանա, որ իր խնդիրները լուծվեն քննարկումների արդյունքում և ոչ թե միակենտրոն ղեկավարության, ուրեմն կողմ կքվեարկի: Եթե կուզի, որ անհատական վերաբերմունք ունենա, կապված նախագահական կամ կիսանախագահական, ուրեմն դեմ կքվեարկի»՝ ասել է ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանը վստահ է՝ խորհրդարանական ուժերի մեծամասնությունը նախագծին «այո» է ասելու։ Նա դժվարացավ ասել, թե պատգամավորներից քանիսն են կողմ բարեփոխումներին, բայց շեշտում է՝ իր կարծիքով խորհրդարանում բավականաչափ կոնսոլիդացիա կա. «Դրսևորումը այնպիսին է, որ այդ փոփոխությունների քննարկման ժամանակ դրական շատ ձայներ կստանան սահմանադրական փոփոխությունները»:
«Այն երևութային «ոչ»-երը կամ այն երևութային ընդդիմադիրները պիտի կարողանան հասկանալի դարձնել, որ Սահմանադրությունը ոչ թե նրա համար է արժևորվում, որ՝ «ոչ» Հանրապետականին, այլ արժևորվում է, որ՝ քաղաքական ուժերը բավականին լուրջ լիազորություններ են ստանում և այս անգամ Հանրապետականը կարծեք թե ոչ նեղ կուսակցական, շահադիտական նկատառումներ, գործողություններ է ձեռնարկում»,- ասաց նա:
Սահակյանը վստահ է, որ հանրությունը դրական է տրամադրված Սահմանադրության փոփոխությանը՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում ՀՀԿ տարածքային կառույցները։ Գալուստ Սահակյանը կարծում է, որ բարեփոխումներին ոչ ասողները ոչ թե նախագծին են դեմ, այլ սեփական իմիջն են փորձում բարձրացնել։

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ