Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում առաջինը «Գազպրոմ Արմենիան» է

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում առաջինը «Գազպրոմ Արմենիան» է
29.10.2015 | 12:01

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցանկը։ Ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը՝ բյուջե վճարելով շուրջ 31 մլրդ դրամ հարկ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ տեղում է՝ 19 մլրդ դրամով: Երրորդը Որոտանի ՀԷԿ-ն է՝ 16,7 մլրդ դրամ: «Ղ-Տելեկոմը» 13,74 մլրդ դրամով 4-րդն է: 5-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ 13,73 մլրդ դրամով: 6-րդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 11,95 մլրդ դրամով: 7-րդ տեղում՝ Արմենիա տելեֆոն կոմպանին՝ «ԱրմենՏելը» ՝ 11,8 մլրդ դրամով: 8-րդը «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն է, որը 10,1 մլրդ դրամ հարկ է վճարել բյուջե: 9-րդը «Ֆլեշ» ընկերությունն է՝ 9,3 մլրդ դրամով: 10-րդ խոշոր հարկատուն «CPS» ընկերությունն է՝ 6,8 մլրդ դրամով:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ