ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռուսներն ու բրիտանացիները փակում են Եգիպտոսի դուռը

Ռուսներն ու բրիտանացիները փակում են Եգիպտոսի դուռը
08.11.2015 | 12:00

Եգիպտոսից ռուս և բրիտանացի զբոսաշրջիկների հեռանալը երկիրը կզրկի զբոսաշրջային հոսքի 70 տոկոսից և ուժեղ հարված կհասցնի ոլորտին՝ հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությանը կից խորհրդի անդամ Մուհամեդ Յուսեֆը։ «Ռուս զբոսաշրջիկներն առաջին տեղում են՝ տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ։ Բրիտանացիները՝ 1 միլիոն: Շուկայից նրանց հեռանալը ոլորտին ամենամեծ հարվածն է: Կորուստները կկազմեն զբոսաշրջային հոսքի 70 տոկոսը»,- ասել է Յուսեֆը։ Նախարարության տվյալներով՝ զբոսաշրջային ոլորտը տալիս է երկրի ՀՆԱ-ի 11,3 տոկոսը և ապահովում է արտարժույթով երկրի գանձարանի 14 տոկոս եկամուտը: Մինչև 2011 թվականի հունվարին սկսված անկարգությունները, որոնք հանգեցրին իշխող վարչակարգի փոփոխության, Եգիպտոս այցելում էր տարեկան մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ, այնուհետև այդ թիվը կտրուկ նվազեց։ Մինչև Սինայում ռուսական ինքնաթիռի աղետը Եգիպտոսը ցանկանում էր 2015 թվականի վերջին ընդունել մոտ 10 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Օգոստոսի վերջին այդ թիվը 6,6 միլիոն էր՝ 5 տոկոսով ավելի անցած տարվա ցուցանիշներից։ Հետաքրքիր է, որ ռուսական զբոսաշրջային ընկերությունները արդեն ուղեգրեր գնած մարդկանց օդանավակայաններում, Եգիպտոս թռիչքների արգելքից հետո, ուղղում են Թուրքիա կամ հավելավճարի դեպքում՝ Թաիլանդ: Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստան, որևէ մեկը այս հարցը կտա:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ