Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Պախարակում եմ կեղծ տեղեկություն տարածողներին»

«Պախարակում եմ կեղծ տեղեկություն տարածողներին»
11.12.2015 | 01:18

Բոլոր ընտրությունների ժամանակ երևանաբնակ ջավախքցիները բավականին ակտիվ են: Եվ ոչ միայն ընտրությունների, այլև իշխանության կազմակերպած ցանկացած միջոցառման, ակցիաների ժամանակ: Մեր տեղեկություններով, հանրաքվեի ժամանակ ջավախքցիներից կազմված «կեղծարար» խումբ է գործել, այսինքն, ընտրություններին մասնակցել են տարբեր հասցեներում, «ուրիշի տան վրա» գրանցված ջավախահայեր: Լուրի առնչությամբ մի քանի հարց ուղղեցի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ջավախքցի ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ:

-Ասում են՝ ջավախահայերն էլ իրենց «լուման ունեն» հանրաքվեի արդյունքներն ուռճացնելու գործում։
-Կեղծիք է, իրականության հետ կապ չունի:
-Փաստեր են նշում, օրինակներ բերում:
-Ես այդպիսի փաստեր չունեմ: Պախարակում եմ կեղծ տեղեկություն տարածողներին: Ճիշտ չէ, բարոյական չէ: Հայաստանում ապրող և քվեարկության իրավունք ունեցող ջավախահայերը, այո, ակտիվորեն մասնակցել են հանրաքվեին: Ես «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության համանախագահն եմ, հանրաքվեից առաջ ավելի քան երկու հազար հոգու հավաքեցինք Մարզահամերգային համալիրում ու կոչ արեցինք «այո» քվեարկել։
-Հայրենակցական միությունների անդամները, հատկապես ջավախահայերը մշտապես իշխանական «պրոյեկտների» անբաժանելի մասն են, այդ թվում՝ «գործարքների»:
-Չարակամ մարդկանց տարածած տեղեկություններ են, որոնց դուր չի գալիս ջավախահայերի միասնականությունը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ