Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը

Ջեյմս ՈՒոռլիք. Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը
14.01.2016 | 12:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Tert.am-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ 2016-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։ Նա հույս ունի, որ կողմերը կդադարեն բռնություն գործադրել ու կխուսափեն կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում խաղաղության հասնելու նախագահների ընդհանուր նպատակը։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, բայց թե հանդիպումից առաջ, թե հետո սահմանային լարվածությունը չնվազեց: Հակառակը՝ մեծացավ: Այդ դեպքում ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին:
- Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաև աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը։
- Հայաստանի փորձագիտական շրջանակները, նաև քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորել: Ադրբեջանը տեսնում է հակամարտության ռազմական կարգավորման հեռանկար, ինչի վկայությունը նրանց կողմից սահմանին սադրանքներն են: Համաձա՞յն եք: Ադրբեջանական կողմը սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետներ է կիրառում, ինչի հետևանքով կան զոհեր: Ադրբեջանի նման վարքագիծը լայնամասշտաբ պատերազմ սկսելո՞ւն է միտված:
-Երկու նախագահները հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են։ Հույս ունենք, որ 2016-ին հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջը՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել, դադարել բռնություն գործադրել և կխուսափեն կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում, վնասում է նախագահների՝ խաղաղության ընդհանուր նպատակը։

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ