ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շառլոտան և Ջորջն առաջ են անցել Եղիսաբեթ II-ից

Շառլոտան և Ջորջն առաջ են անցել Եղիսաբեթ II-ից
21.01.2016 | 13:30

Արքայադուստր Շառլոտան և արքայազն Ջորջն առաջ են անցել թագուհի Եղիսաբեթ II-ից՝ Tatler ամսագրի վարկածով «նշանավոր» մարդկանց ցուցակում։ 8 ամսական Շառլոտան վարկանիշում առաջինն է, 2 տարեկան Ջորջը՝ 4-րդը։ 620- հոգանոց ցուցակի առաջին հնգյակում թագավորական ընտանիքի անդամներն են։ Թագուհին 5-րդն է՝ զիջելով փոքրիկների ծնողներին՝ ՈՒիլյամին ու Քեթրինին։ Քեմբրիջի դքսուհին 2-րդն է, դուքսը՝ 3-րդը։ 12-րդ տեղում դերասան Էդի Ռեդմեյնն է, 14-րդում՝ մոդել Լիզի Ջագերը, արքայազն Հարին 17-րդն է։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ