Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էլէներգիայի սակագնի վերանայման մասին՝ ապրիլի վերջին

Էլէներգիայի սակագնի վերանայման մասին՝ ապրիլի վերջին
26.02.2016 | 13:54

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հավանականության մասին հստակ կարելի է խոսել միայն ապրիլի վերջին՝ փետրվարի 25-ին, Ազգային ժողովում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե կորուստների նվազման դեպքում հնարավո՞ր է սակագնի վերանայում: «Երկու տոկոսի նվազում կա և կորուստների նվազումն այս պահին այն մեծության է, որը մենք նախատեսել ենք սակագնի որոշման մեջ: Հետևաբար, երբ մեր նախատեսած շեմից ավելի կիջնի տոկոսը, այդ ժամանակ կքննարկենք: Կարծում եմ` վերանայման մասին հնարավոր է խոսել միայն 2 ամիս անց` ապրիլի վերջին»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ