Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Գազպրոմը» խզել է «Թուրքմենգազի» հետ պայմանագիրը

«Գազպրոմը» խզել է «Թուրքմենգազի» հետ պայմանագիրը
15.03.2016 | 16:57

«Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը խզել է «Թուրքմենգազի» հետ պայմանագիրը՝ թուրքմենական կողմին մեղադրելով դադարեցման պայմանների ստեղծման համար՝ հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ռուսական կոնցեռնի եվրոպարտատոմսերի նոր թողարկման մասին նյութերը։ «2016-ի հունվարին ««Թուրքմենգազ» պետական կոնցեռնի կողմից պայմանագրի լուրջ խախտման պատճառով» մենք տեղեկացրել ենք «Թուրքմենգազին» պայմանագրի և Թուրքմենստանում գազի գնումների դադարեցման մասին»,- նշված է փաստաթղթերում: «Գազպրոմը» հայտարարել է, որ պահանջում է հետադարձ վերանայել թուրքմենական գազի գները 2010-2015-ին: 2008-ի ճգնաժամից ի վեր «Գազպրոմը» փորձում է վերանայել գնվող թուրքմենական գազի գինը: Անցած տարվա կեսին ռուսական ընկերությունը «Թուրքմենգազի» դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ պահանջելով վերանայել պայմանագրով նախատեսված գները։

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ