-
27.10.2020|
22:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ ադրբեջանական գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:
-
27.10.2020|
22:19
Այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, ժողովրդի, մարդու շնորհիվ է, իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
27.10.2020|
22:18
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեպտեմբերի 13-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ չորս քահանաներին՝ Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանին, Տ. Հայասա քահանա Ղարագյոզյանին, Տ. Հայկազուն քահանա Սահակյանին և Տ. Արմեն քահանա Կիրակոսյանին:
-
27.10.2020|
22:17
Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
-
27.10.2020|
22:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրա ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա:
-
27.10.2020|
22:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:
-
27.10.2020|
22:13
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
27.10.2020|
22:11
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների քննարկմանը։
-
27.10.2020|
22:10
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
27.10.2020|
22:09
ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը ազատվել է աշխատանքից։