-
21.10.2020|
10:42
«Ես ծնվել եմ պատերազմի վերջին …»: Լիկա Զաքարյանը լիովին հասկանում է այս արտահայտության տարօրինակությունը 3 շաբաթ հրետակոծվող Ստեփանակերտում: Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում, 1994-ին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 6-ամյա ավերիչ պատերազմից հետո, որն ավարտվեց զինադադարի համաձայնագրով:
-
21.10.2020|
10:37
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մինչև այս պահը պապտպանական բանակը խոցել է մեկ տասնյակից ավելի «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք:
-
21.10.2020|
10:35
Հոկտեմբերի 20-ի մարտերի ընթացքում հայկական զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակվողական մի քանի գրոհներ և հետ շպրտել ելման բնագծեր:
-
21.10.2020|
10:34
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ շրջափակման մեջ մնացած ու փրկված 170 զինվորի մասին լուրը մասամբ է մոտ իրականությանը:
-
21.10.2020|
10:33
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն փոքր խմբերը հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր ու փորձում ինչ-ինչ նկարահանումներ անել, լուսանկարներ ստանալ: Այդ բնակավայրերը հիմնականում բնակեցված չեն:
-
21.10.2020|
10:31
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի բնակչությանը, մեծ ոգևորությամբ հայտնել է, թե, իբրև, Զանգելանը՝ Կովկասանը, անցել է իրենց վերահսկողության տակ:
-
21.10.2020|
10:29
Երբ Արցախում հրթիռակոծությունների հետևանքով լրագրողներ վիրավորում ստացան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե լրագրողներն Արցախ այցելելու համար պետք է Ադրբեջանից թույլտվություն խնդրեին:
-
21.10.2020|
10:27
Արցխում ընթացող պատերզմում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորության մասին արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հետևյալ տեսակտն ունի.
-
21.10.2020|
10:26
«Պատերազմի մեջ ենք, ու հիմա միջազգային կառույցների, առանձին պետությունների արձագանքն ու առհասարակ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում»,- ասում է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
21.10.2020|
10:25
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասով չի դիմում ՀԱՊԿ-ին, նշում է. «ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացված լինի»: