-
18.10.2020|
13:34
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն:
-
18.10.2020|
13:33
«ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարաների կողմից հաստատված հումանիտար զինադադարը»,- նշվում է թվիթերում հայտարարության մեջ. կարևորվել է տարածաշրջանային և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի ընթացքում կայունության անհրաժեշտությունը:
-
18.10.2020|
13:31
Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
18.10.2020|
13:30
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
18.10.2020|
13:28
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:
-
18.10.2020|
13:27
Պաշտպանության բանակը հերոսական նոր դրվագներ է ներկայացնում առաջնագծից։ Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում ոչնչացրելեն թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների:
-
18.10.2020|
13:25
Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վրա ուշադրություն հրավիրելու համար Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել, հաղորդում է 9news.com-ը:
-
18.10.2020|
13:21
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հրադադարի հումանիտար հաստատումից հետո ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել:
-
18.10.2020|
13:19
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 40 զինծառայողների անուն-ազգանունները.
-
18.10.2020|
13:09
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն: