-
17.10.2020|
21:10
«Սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են», - ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
-
17.10.2020|
21:09
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ չնայած տարաձայնություններին, Բեռլինը չի պատրաստվում դադարեցնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
-
17.10.2020|
21:07
«ԻԻՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույցում ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։
-
17.10.2020|
21:06
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը այսօր հեռախոսազրույց է ունեցել իր Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ՝ հաղորդում է Թուրքիայի Anadolu գործակալությունը։
-
17.10.2020|
21:04
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը.
-
17.10.2020|
20:59
Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 26-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
-
17.10.2020|
15:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:
-
17.10.2020|
15:48
Մակրոնն իր ելույթում Փարիզի արվարձանում ուսուցչի վրա հարձակումը որակել է ահաբեկչություն: Նա ֆրանսիացիներին միասնության կոչ է արել՝ կապված Փարիզի արվարձաններում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
-
17.10.2020|
15:47
Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:
-
17.10.2020|
15:46
Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։