-
06.10.2020|
16:43
Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների՝ մի քանի օր շարունակվող ցույցերից հետո CNN հեռուստաալիքն անդրադարձել է Արցախում ռազմական բախումներին:
-
06.10.2020|
16:41
Երեկ ցուցադրեցինք տեսանյութ, որ Արդբեջանի զինվորները խուճապահար փախչում էին Մատաղիսից, այսօր էլ է նույն բանը պատահել, սակայն հարավային ուղղությամբ, միայն այն տարբերությամբ, որ այս պահին տեսանյութ չունենք հարավից՝ ցույց տալու՝ երեկ հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
06.10.2020|
16:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը:
-
06.10.2020|
16:35
«Այցի ընթացքում Չավուշօղլուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նաև բանակցություններ կանցկացնի Ջեյհուն Բայրամովի հետ», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
-
06.10.2020|
16:34
Իրանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, երկուշաբթի ուշ երեկոյան Twitter-ում գրել է ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է IRNA- ն:
-
06.10.2020|
16:33
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պնդում է, որ տարածաշրջանային և միջազգային խաղացողները կօգնեն բարելավել իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
-
06.10.2020|
16:32
Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:
-
06.10.2020|
16:28
Ոչ ոք չի կասկածում մեր հաղթանակի մեջ, և թող ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու վնասած մեր բոլոր քաղաքների ու գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար պետք է շատ ինտենսիվ աշխատանք, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
-
06.10.2020|
16:27
Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը:
-
06.10.2020|
16:24
Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: