-
04.12.2016|
09:32
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկվել են մի շարք հարցեր»: Նա հանդիպել է նաև ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
-
03.12.2016|
12:28
Վլադիմիր Պուտինի ստորագրած՝ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում հիշատակված է և ղարաբաղյան խնդիրը: «Ռուսաստանն աջակցում է հետխորհրդային տարածքի հակամարտությունների՝ քաղաքական ճանապարհով կարգավորմանը, արդեն գոյություն ունեցող բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում»:
-
03.12.2016|
01:16
Եթե որևէ տեղեկատվություն չենք հայտնում այդ պահի դրությամբ, արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, պետք չէ ինքնանպատակ դարձնել ինչ-որ բան հայտնելը՝ Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ նախօրեին Արցախում, հատկապես՝ Մարտունու ուղղությամբ լարվածության ու վիրավորների մասին տեղեկատատվությանը։
-
01.12.2016|
09:44
AzerTage գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը չի տվել արժանի արդյունքներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը:
-
01.12.2016|
09:30
Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
-
30.11.2016|
16:16
Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 360 կրակոց:
-
29.11.2016|
23:46
Ղարաբաղյան հարցով Համբուրգում նախատեսված հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
-
29.11.2016|
13:48
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 620 կրակոց:
-
28.11.2016|
17:05
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2500 կրակոց:
-
28.11.2016|
15:00
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա)։