-
18.11.2016|
18:55
Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015 թ. տվյալներով 91,7 %-ից աճելով մինչև 95,1% 2016-ին: Բնակչության հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:
-
18.11.2016|
18:45
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:
-
18.11.2016|
13:26
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
-
18.11.2016|
00:30
Ի սկզբանե քաղաքական և փորձագիտական շրջանակներում կանխատեսում էին, թե Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխությունները խթան կհանդիսանան, որ մոտավորապես նույն գործընթացները սկսվեն նաև Արցախում։
-
17.11.2016|
01:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին, որ թույլ կտա օպերատիվ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին:
-
16.11.2016|
15:34
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց:
-
15.11.2016|
15:28
Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300 կրակոց:
-
15.11.2016|
00:25
Սանկտ Պետերբուրգի «Հայկական ընկերակցությունը» «Նոյյան տապան» ակումբում անցկացրեց կլոր սեղան-քննարկում: Առանցքում հետևյալ հարցերն էին. Ռուսաստանի Դաշնությունում ինչպե՞ս է ներկայացված ԼՂՀ-ն, ինչպե՞ս են բնորոշվում Բաքվի ջարդերը, ինչպիսի՞ն է Ռուսաստանի հայկական համայնքներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը:
-
14.11.2016|
13:17
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց:
-
13.11.2016|
19:38
Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60- միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ):