-
01.05.2016|
09:55
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
-
30.04.2016|
21:17
Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
-
30.04.2016|
21:15
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:
-
30.04.2016|
21:14
Նրանք քննարկել են Սիրիայում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրադրությունն ու կարգավորման հնարավորությունները, անդրադարձել են նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
-
30.04.2016|
09:59
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
-
30.04.2016|
07:16
25 տարի առաջ՝ 1991-ի ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսեւորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը եւ հայրենազրկումը՝ ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ։
-
30.04.2016|
07:15
Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու՝ Արցախի Հանրային Հեռուստատեսությանը եւ «Մեդիատոն» ընկերությանը հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
-
30.04.2016|
07:14
ԱՄՆ կոնգրեսմեն, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի անդամ Լորետա Սանչեսը կոչ է արել «Լիհիի օրենքը» խախտելու համար հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ, որը, ամեն տարի միլիոնավոր դոլարներ ստանալով ԱՄՆ-ից՝ որպես ռազմական օգնություն, մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողությունների շրջանակներում:
-
30.04.2016|
07:11
«Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»:
-
29.04.2016|
17:33
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: