Երբ հետևում ես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ամբողջական չեն, տպավորություն ես ստանում, թե ապահով, անհոգ և ամենակարևորը` հարուստ երկրում ես ապրում:
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:
ՈՒրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ և ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի:
Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը շրջանառության մեջ են դրել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ, որ բաղկացած է 2 հոդվածից:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Գանձասարի վանք։
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ն:
Ադրբեջանը տեղեկություն է հաղորդել անհայտ կորած հայ զինվորի մասին: «Կարմիր խաչն է մեզ փոխանցել լուրը, բանակցություններ ենք վարում, որ կարողանանք տեղափոխել զինվորի մարմինը»՝ ասել է Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...