Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Ադրբեջանը շարունակում է ագրեսոր մնալ՝ երկար ժամանակ խախտելով հրադադարի ռեժիմը՝ ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգից խորհրդարանական Ֆրանկ Էնգլը:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զանիերը այս շաբաթ կայցելի տարածաշրջան՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումների քննարկումների ժամանակ։
Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը:
Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել ֆրանսիական France 24 հեռուստաալիքի եթերում։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևի ագրեսիվ հարձակումներին պատասխանել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Ֆրանկ Փափազյանը։
Եվրախորհրդարանի լիագումար նիստից առաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:
Ադրբեջանը ապրիլի 2-ին խախտել է 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ` չնայած ժամանակավոր զինադադարին:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...