-
01.12.2020|
14:40
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:
-
01.12.2020|
14:39
Այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
01.12.2020|
14:32
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերադարձնել 5 000 քառ. կմ տարաածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
01.12.2020|
14:30
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները խորհրդի նիստում դեկտեմբերի 1-2-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, կքննարկեն աշխարհում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
-
01.12.2020|
14:27
Արցախի նախագահը հայտնում է, որ քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ։
-
01.12.2020|
14:13
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան՝ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:
-
01.12.2020|
13:52
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից` դեկտեմբերի 1-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը:
-
01.12.2020|
01:44
Ավոյի հետ ծանոթացա 1991-ի փետրվարի 4-ին։ Շատ ձյուն էր եկել, գյուղում էլեկտրական հոսանք չկար։ Որպես ջոկատի հրամանատար՝ նստած էի գյուղի գրասենյակում։ Հսկում էինք Ղարադաղլուի դիրքերը։ Ջոկատում 66 մարդ էր ընդգրկված։ Մթնով 4 հոգի եկան։
-
01.12.2020|
01:40
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
-
01.12.2020|
01:22
Բավական է միայն ասել, որ 2007 թվականին հաստատվել է այն ավանդությունը, ըստ որի, Դադիվանքը հիմնադրվել է սուրբ Թադեոս առաքյալի հետևորդ և աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված սուրբ Դադիի գերեզմանի տեղում: