-
24.11.2020|
01:04
Զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը և լինելով Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության ղեկավար, գլխավորելով նաև ՀՀ Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ` թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար` իմանալով հանդերձ, որ Շուշին իր դիրքով ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար:
-
24.11.2020|
00:27
ՌԴ ղեկավարի վերջին հայտարարություններն ու բացահայտումները Հայաստանի քաղաքական ու հանրային կյանքում սառը ցնցուղի ազդեցություն թողեցին։ Օրերս Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հայ ժողովրդին հասկացրեց, որ այն փաստաթուղթը, որն այսօր սեղանին է, Ալիևի հետ հեղինակել է Նիկոլ Փաշինյանը։
-
24.11.2020|
00:20
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եռակողմ հայտարարությունում անորոշ կետեր կան, որոնք պետք է հստակեցվեն։
-
24.11.2020|
00:11
Հայտնի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որ արցախյան առաջին պատերազմն անցած զինվորական է, այս պարտության մեջ տեսնում է բազմաթիվ հանգամանքներ և առաջին հերթին այն, որ մենք շատ հեռացանք Աստծուց և պատժվեցինք։
-
23.11.2020|
22:39
Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։
-
23.11.2020|
22:35
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս խաղաղապահ է վիրավորվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
-
23.11.2020|
22:21
Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ՝ Ռոյթերզին հայտնել է թուրքական աղբյուրն՝ անանուն մնալու պայմանով։
-
23.11.2020|
22:19
Հայաստանի կառավարությունը հրապարակել է պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը այդ համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման վերաբերյալ որոշման մեջ:
-
23.11.2020|
15:31
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
-
23.11.2020|
15:29
Ս. թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը: