Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ալիևը անկեղծություն է ակնկալում հայկական ղեկավարությունից

Ալիևը անկեղծություն է ակնկալում հայկական ղեկավարությունից
06.04.2016 | 00:36

Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայկական կողմը հետևի հրադադարի ռեժիմին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը: «Մենք կողմ ենք բանակցությունների շարունակմանը, սակայն՝ պայմանով, որ հայկական ղեկավարությունը գիտակցի իր սխալները և բանակցությունների սեղանի շուրջ իրեն անկեղծ պահի: Այդ դեպքում, վստահ եմ, որ կա հնարավորություն հարցի խաղաղ կարգավորման համար», - Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը և շարունակել. «Ադրբեջանը այսօր էլ հայտարարում է միակողմանի հրադադարի մասին, սակայն՝ պայմանով, որ հակառակորդը չօգտվի դրանից: Թող կանգ առնեն և մնան իրենց տեղերում: Վերջին օրերին հայերը կրակահերթերի տակ են պահում Ադրբեջանի բնակավայրեր, կան զոհեր նաև քաղաքացիական անձանց շրջանում, վնասվել են շուրջ 300 տներ»:
«Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու սուրբ պարտքն է: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների առարկա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը մարտական գործողություններում վիրավորված զինծառայողներին այցելության ժամանակ:

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ