Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է շփման գծի վերջին զարգացումները

Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է շփման գծի վերջին զարգացումները
06.04.2016 | 14:06

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վերջին զարգացումները։ Համանախագահները ողջունել են շփման գծում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը։

Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է կրեն ավելի ինտենսիվ բնույթ, և որ այդ բանակցությունների արդյունքներով հակամարտությունը պետք է իր շուտափույթ լուծումը ստանա։

Դիտվել է՝ 3711

Մեկնաբանություններ