«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լեռնային Ղարաբաղը պահանջել է անկախության ճանաչում

Լեռնային Ղարաբաղը պահանջել է անկախության ճանաչում
07.04.2016 | 01:11

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ալբերտ Անդրյանը հայտարարել է, որ Ստեփանակերտը պահանջում է անկախության միջազգային ճանաչում, անվտանգության երաշխիքներ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանում: «Երբ Խորհրդային Միությունը քանդվեց, Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և ձևավորեց իր անկախ պետությունը: Ղարաբաղը երբեք չի մտել անկախ Ադրբեջանի կազմի մեջ: Դա եղել է միություն: Ղարաբաղը եղել է ինքնավարի իրավունքներով Ադրբեջանի կազմում»,- նշել է Անդրյանը:
Նրա խոսքերով` միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումից հետո հնարավոր կլինի «լուծել բոլոր մնացած հարցերը»:

Դիտվել է՝ 3091

Մեկնաբանություններ