«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ղարաբաղի բոլոր նախագահները միավորվել են

Ղարաբաղի բոլոր նախագահները միավորվել են
08.04.2016 | 02:22

Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ աշխատանքները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց.

«Երբ հայտնվել եմ պաշտպանության բանակի հրամանատարական կետում և ներկայացրել եմ իմ հրամանները, քանի որ ՀՀ նախագահն այդ պահին վերադառնում էր Վաշինգտոնից և գտնվում էր օդում, զուգահեռ կապ եմ հաստատել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Յուրի Խաչատուրովի հետ, սկսել եմ իմ աշխատանքները, նրանց հետ իրականացնելով տարբեր նշանակության միջոցառումներ: Այնուհետև նախագահին փոխանցել եմ անհրաժեշտ տեղեկությունները ստեղծված օպերատիվ իրավիճակի հետ, սկսել եմ նրա հետ իրականացնել մի շարք միջոցառումներ, լսել եմ նրա խորհուրդները, դրանք կյանքի եմ կոչել, այսօր էլ գտնվում եմ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, զինվորական պատասխանատուների այդ նույն համակարգված աշխատանք իրականացնելու շրջանակներում»: Բակո Սահակյանն ասաց նաև, թե այս ընթացքում իր հետ կապ են հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և երկրորդ նախագահները:

Դիտվել է՝ 3203

Մեկնաբանություններ