Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գերմանիան ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել

Գերմանիան ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել
13.04.2016 | 11:27

Բեռլինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակել՝ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: «Գերմանիան 7 կետից բաղկացած ներքին փաստաթուղթ է հրապարակել: Ծրագիրը հակամարտության կարգավորման ուղիներ չի նախատեսում, քանի որ համապատասխան մանդատով օժտված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն մի շարք հիմնական դրույթներ է պարունակում, որոնց թվում գլխավորն ու կարևորագույնը վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասել է Քիսլերը: Նա չի մասնավորեցրել փաստաթղթի բովանդակությունը և ասել է, որ տեղյակ չէ՝ փաստաթուղթը քննարկվե՞լ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, թե՞ ոչ:

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ