Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիտալի Բալասանյան. Խաղաղարար ուժերը երբևէ խաղաղություն չեն բերել

Վիտալի Բալասանյան. Խաղաղարար ուժերը երբևէ խաղաղություն չեն բերել
10.05.2016 | 01:41

Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք՝ ասել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը: «Այսօր պատերազմի բնույթն է փոխվել: Մինչև 1994-ը պաշտպանողական ու հարձակողական մարտեր էինք վարում, իսկ հետո եղավ հրադադարի փաստաթուղթը, որը չհասկացա, թե ինչ փաստաթուղթ է: Ի՞նչ կապ ունի, թե ինչ տրամաչափի զենքով են կրակում: Իսկ այս օրերը ցույց տվեցին, որ չպետք է հավատալ որևէ փաստաթղթի և այն երկրներին, որոնք, ճիշտ է, ամեն ինչ անում են, որ պատերազմը չվերսկսվի, բայց, ցավոք, մենք տեսանք, որ հարձակողական մարտը շարունակվեց ու շատ անորոշ վիճակում մնաց: Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք»,- ընդգծեց Բալասանյանը:
Հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին Վիտալի Բալասանյանն ասաց. «Չի կարելի նախահարձակ լինել ինչ-որ հեռահար նպատակ հետապնդելով, որ ինչ-որ խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն այս հատվածում: Խաղաղարար ուժերը երբևէ խաղաղություն չեն բերել: Ցույց տվեք մի երկիր, որտեղ վերջին 20-30 տարիներին խաղաղապահները խաղաղություն են բերել: Այդ բալանսը պաշտպանվում է ղարաբաղյան հատվածի զինված ուժերի կողմից»:

Անդրադառնալով Ադրբեջանի կիրառած զինատեսակներին, գեներալը նշեց. «Պետք չէ հակառակորդին թերագնահատել: Մենք տեսանք, որ այս տարիներին Ադրբեջանը կարողացավ վերազինել իր ուժերը, նաև մասնագիտական առումով, նրանք մասնագիտական կրթություն ստացան Թուրքիայում, Իսրայելում և այլ երկրներում: Մենք տեսանք նրանց անօդաչու սարքերի, հրետանու ոճը, որակը: Ես որպես նախկին զինվոր ու պաշտպանական հատվածի հրամանատար, կարող եմ ասել, որ, ճիշտ է, որակն ու քանակը փոխվել են, բայց չեմ կարծում, որ կարող են ռազմական ճանապարհով ինչ-որ հարց լուծել՝ անկախ որ երկիրն է ուզում Ղարաբաղին պարտադրել»։

Դիտվել է՝ 3857

Մեկնաբանություններ