«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
21.05.2016 | 20:54

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, քննարկվել են ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների ուսումնասիրությունների ընթացքի ու տարբեր մասնագիտական խմբերի կողմից կատարված աշխատանքների համակարգման հարցեր: Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը նախորդել էր ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որից հետո ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները հանդիպել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին:

Դիտվել է՝ 2111

Մեկնաբանություններ