Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Լոուրենս Բրոերս. ԼՂ խնդիրը որոշ առումով անտեսված էր

Լոուրենս Բրոերս. ԼՂ խնդիրը որոշ առումով անտեսված էր
30.05.2016 | 23:22

Հարավային Կովկասում կայունության ապահովումը կողմերի պատասխանատվության ենթակա հարց է, նրանք են պատասխանատու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար՝ լրագրողների հետ զրույցում նշել է Լոնդոնի «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը: Անդրադառնալով ղարաբաղյան հարցում միջազգային հանրության դերին՝ նա նշել է, որ հարցը որոշ առումով անտեսված է եղել: «Միջազգային հանրության կողմից ինչ-որ տեղ նկատվել է անտեսվածություն այս հարցի վերաբերյալ՝ կարծես սովորել են սառեցված կոնֆլիկտներին շատ ուշադրություն չդարձնել: Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է կայուն ուշադրություն դարձնի այս հարցին, և իրոք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համագործակցում են, միասին են աշխատում այս ուղղությամբ, որոշակի արդյունքներ ենք տեսնում»,- ասել է նա:

Լոուրենս Բրոերսը հստակեցրել է, որ անտեսվել է հրադադարի պահպանմանն ուղղված մշտադիտարկման մանդատը: «Գիտենք, որ շփման գծում դիտորդները 6-ն են, և ես կարծում եմ, որ կա հստակ հակասություն այդ մանդատի և վերջին երկու տարիներին ցուցաբերված բռնության մասշտաբների միջև: Խրախուսելի է, որ մենք տեսնում ենք այդ մանդատն ընդլայնելու պատրաստակամություն հատկապես երկու երկրների հանդիպումից հետո, չնայած այդ հանդիպման ժամանակ ևս եղան որոշակի հակասական հայտարարություններ: Չեմ կարծում, որ ունենք շատ լավատես լինելու որևէ պատճառ, սակայն սա է այսօրվա օրակարգը»,- նշել է բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիրը:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ

fo@irates.am