«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երրորդ տարին անընդմեջ Ասիայի լավագույն բուհը Սինգապուրի ազգային համալսարանն է

Երրորդ տարին անընդմեջ Ասիայի լավագույն բուհը Սինգապուրի ազգային համալսարանն է
14.06.2016 | 14:38

Սինգապուրի ազգային համալսարանը 3-րդ տարին անընդմեջ Ասիայի լավագույն ուսումնական հաստատություն է ճանաչվել՝ բրիտանական Quacquarelli Symonds ընկերության` տարածաշրջանային բուհերի վարկանշային ցուցակի արդյունքներով: Երկրորդը, ինչպես մեկ տարի առաջ, Հոնկոնգի համալսարանն է:

Նրան հաջորդում է Սինգապուրի ևս մի բուհ` Նանյանի տեխնոլոգիական համալսարանը, որ բարելավել է ցուցանիշները նախորդ տարվա ցուցակի համեմատ: Չորրորդը Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանն է, հինգերորդը՝ Պեկինի Ցինհուա համալսարանը: ՈՒսումնասիրվել է 350 տարածաշրջանային բուհ:

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ

class="footer-right"> .