Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արլեմ Դեզիրն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Արլեմ Դեզիրն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
08.09.2016 | 16:28

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը երեկ ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ղարաբաղյան խնդրի երկարատև և խաղաղ կարգավորման ուղիները։ Դեզիրն ու Մամեդյարովն անդրադարձել են Ադրբեջան-Ֆրանսիա, Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ