Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տարածքների հանձնման և ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ Ուորլիքը նոր բան չի ասել

Տարածքների հանձնման և ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ Ուորլիքը նոր բան չի ասել
16.09.2016 | 11:10

Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ամեն ինչ պայմանավորված է այդ բանակցությունները կյանքի կոչելուց` կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ բանակցություններին:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, թե ԼՂ կարգավորման հարցում կա տարբերակ, այն է՝ տարածքների հանձնում ԼՂ-ի կարգավիճակի դիմաց՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ուորլիքը որևէ նոր բան չի ասել, նա միայն վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում: Քոչարյանի խոսքով՝ այժմ քննարկման առարկան կրակի դադարեցման ամրապնդումն է, առանց դրա հնարավոր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ նա ասաց, որ դրանք ենթադրել են փոխզիջումներ, որը ներառում էր նաև տարածքների հարցը և կարգավիճակի հարցը, սակայն ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո արդեն լրջորեն պետք է մոտենալ այդ հարցին. «Ժամանակին եղել է շատ լուրջ զիջում, բանակցություններում որպես հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները` հետաձգել հանրաքվեն, քանի որ այն ժամանակ միջնորդները հստակ հիմնավորում էին, որ հետաձգված հանրաքվեն նրա համար է, որ Ադրբեջանը իր ժողովրդին հասցնի նախապատրաստել այն մտքին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն վերանայել նախկին համաձայնությունները»:

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ