«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հակառակորդն ավելի քան 30 անգամ խախտել է հրադադարը

Հակառակորդն ավելի քան 30 անգամ խախտել է հրադադարը
17.10.2016 | 10:45

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ