Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՀ․ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական զարգացման բացասական հեռանկար է

ԱՄՀ․ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական զարգացման բացասական հեռանկար է
28.10.2016 | 13:52

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է զեկույց, որով նախազգուշացրել է, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների երկրներում տնտեսական զարգացման բացասական հեռանկար է:

Հիմնադրամը ենթադրում է, որ տնտեսական զարգացումը այս տարածաշրջաններում այս տարի կլինի 1,3 տոկոս, և հետխորհրդային երկրներին կոչ է անում իրագործել բարեփոխումներ վտանգավոր միտումները զսպելու համար:

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ