Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի հարստացման քրեականացման նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի հարստացման քրեականացման նախագծին
18.11.2016 | 18:50

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու որոշման նախագծին, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, պատժվում է ազատազրկմամբ:

Պատիժն է՝ երեքից վեց տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, գույքի բռնագրավումը: Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017-ի հուլիսի 1-ից։

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ