Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Գազպրոմի» սեփականաշնորհումը կօգնի՞ ՌԴ պետբյուջեի դեֆիցիտը ծածկել

«Գազպրոմի» սեփականաշնորհումը կօգնի՞ ՌԴ պետբյուջեի դեֆիցիտը ծածկել
23.12.2016 | 18:22

ՌԴ ֆինանսների նախկին նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը ասել է, որ պետությունը պետք է մասնավորեցնի պետական ակտիվները, այդ թվում` վառելիքաէներգետիկ համալիրը: «Պետությանն անհրաժեշտ չէ պահպանել նավթագազային ոլորտը: Գազպրոմի սեփականաշնորհման հարցը որոշ ժամանակով պետք է հետաձգվի, այնտեղ պետք են բարեփոխումները, սակայն գազային ոլորտում նույնպես պետք է մեծանա մասնավոր ընկերությունների մասնաբաժինը»,- նշել է նա: Կուդրինը համոզված է, որ ՌԴ տնտեսությունը վաղ թե ուշ գնալու է սեփականաշնորհման ուղիով, և վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետության վերահսկողության տակ գտնվող մասնաբաժնի չափը պետք է նվազի:


Ավելի վաղ Bloomberg-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն մտադրություն չունի վաճառել «Գազպրոմը»՝ հավելելով, որ հույսը չի կորցնում անգամ այն դեպքում, երբ ընկերությունը վերջին տասնամյակում կորցրել է դոլարային արտահայտությամբ կապիտալիզացիայի 80 տոկոսը:
«Գազպրոմին» է պատկանում գազի խոշորագույն պահուստը աշխարհում, իսկ եկամուտը վերջին տասնամյակում կազմել է տրիլիոն դոլար: 2016-ի «Տարվա գործարք» անվանումը ստացավ ՌԴ նավթային «Ռոսնեֆտ» ընկերության 19,5 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհումը: Ընկերության բաժնետոմսերը ձեռք բերեցին շվեյցարական «Glencore» և «Qatar Investment Authority» ընկերությունները:


ՌԴ ֆինանսների նախարարության և «Ռոսնեֆտ» ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ գործարքի բարեհաջող իրականացման արդյունքում ՌԴ պետբյուջե մուտք կգործի 710,8 մլրդ ռուբլի: «Ռոսնեֆտ»-ի գործարքից հետո բաժնետոմսերի գինն աճել է 5 տոկոսով հասնելով պատմական առավելագույնի: Շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն ռուբլին:


Սեփականաշնորհման հիմնական նպատակը բյուջեի դեֆիցիտը ծածկելն է: Ըստ ֆինանսների նախարարության՝ ՌԴ բյուջեի դեֆիցիտը կազմում է 1,788 տրիլիոն, կամ ՀՆԱ-ի 2,16 տոկոսը: Հաջորդ տարի ՌԴ ֆինանսների նախարարությունը ակնկալում է պետական գանձարան մուտքագրել 138 մլրդ ռուբլի:

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ