Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է

200 միլիոն վարկով մատակարարվելիք սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է
27.01.2017 | 18:22

«200 մլն վարկի հետ կապված չեմ կարող բացել սպառազինությունների ցանկը, քանի որ հույժ գաղտնի է, բայց կարող եմ ասել, որ նախատեսվածի մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետև դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից մեր փոխգործակցության շրջանակներում, ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ ունեն մեր զինված ուժերը: Հետևաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությունով համալրելու»,- մանրամասնել է Պնախարարը: Նա նաև նշեց, որ անցած տարին նշանավորվեց կարևոր աշխատանքներով՝ առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելու առումով։

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ