Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին

Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին
30.01.2017 | 12:29

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 և 2012 թվականներին Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերը սահմանված վերջնաժամկետում չկնքվելու դեպքում ՀՀ սեփականությունը հանդիսացող բնակարանները (բնակելի տները) փոխանցվում են համապատասխանաբար Գյումրու և Սպիտակի քաղաքային համայնքներին: Հաշվի առնելով, որ սահմանված վերջնաժամկետում նվիրատվության պայմանագիր էր կնքել բնակարան ստացած ընտանիքների մոտ 82%-ը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կմշակվի այդ բնակարանները համապատասխան համայնքներին հանձնելու և դրանց հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ