Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի

Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի
23.02.2017 | 15:48

Տարվա առաջին ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց տվեց, որ, հնարավոր է, գերազանցեք 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Կարծում եմ, որ առնվազն 3,2 տոկոս ապահովելու ենք: Առաջին ամսում մենք ունեցել ենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ես կարծում եմ, որ դա հաղթահարել է 3,2 տոկոսը: Եթե արտաքին աշխատանքից ցնցումներ չլինեն, մենք մի փոքր բարձ ցուցանիշ կունենանք»,- ասաց ֆինանսների նախարարը:


Անդրադառնալով հարցին, որ 2008-ից ՀՀ արտաքին պարտքն ավելացել է շուրջ 3 անգամ, Վարդան Արամյանը հորդորեց ամեն ինչ նայել համեմատության մեջ:
«2002-2008թ.-ը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում, իսկ 2008-ից աշխարհում անկման պարբերաշրջան է: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տևում են մինիմում 6, առավելագույնը` 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ: Մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3,2 տոկոսն է»,- ասաց Վարդան Արամյանը` ընդգծելով, որ հավակնելու են ավելի բարձր ցուցանիշների: «Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի»,- ամփոփեց նախարարը:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ