ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արցախում զորավարժություն է

Արցախում զորավարժություն է
03.06.2017 | 20:32

Մայիսի 29-ից հունիսի 5-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ մեկնարկել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև Արցախաի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը թշնամու զինված խմբավորումները ջախջախելու համար:

Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությկան շրջանակում թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել առաջնագիծը: Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու և մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը և գրագետ գործողությունների շնորհիվ պայմանական մարտադաշտում պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների:

Դիտվել է՝ 4395

Մեկնաբանություններ